Mobirise

Հոգեթերապիան Օգնում է նևրոզների, կորուստների, տխրության, դեպրեսիաների, տագնապների, կպչուն մտքերի, ինքնագնահատականի, թերարժեքության զգացման, վախերի, ֆոբիաների։ Հոգեթերապիայում օգնում են թերապևտիկ հարաբերությունները, տեխնիկաները, որոնք Թերապևտը սովորում է հատուկ վերապատրաստումներ անցնելիս։

Mobirise

Շատ եմ լսում որ մարդիկ ասում են ես եմ իմ թերապևտը ինձ հոգեբան պետք չէ, այո դուք եք ձեր թերապևտը, բայց անգիտակցականը զորավոր է և շատ հարցերում ինքներս չենք կարողանում գլուխ հանել։ Հոգեբանի դիմելը թուլություն չէ այլ ուժեղություն,թույլերը պատրաստ չեն բախվելու իրենց խնդիրների հետ և հաղթահարելու և գիտակցելու, թերապիան քարքարոտ ճանապարհ է հաճախ։

Mobirise

Բայց ամեն խնդիր իր լուծումն ունի,եթե զգում եք որ ինչ որ բան այնպես չէ, չեք կարողանում ուրախանալ լիաթոք, լացել, ապրել, կյանքից հաճույք չեք ստանում, անիմաստ է թվում ամենը, արժի դիմել հոգեբանի։ Նորմալ չէ միշտ տխուր լինելը, տառապելը, դա կյանքի մի մասն է բայց ոչ ողջ կյանքը։ Երբ մենք ֆիզոլոգիական խնդիրներ ունենք բժիշկի ենք դիմում, կամքի ուժով թոքաբորբ չես հաղթահարի,կամ սրտամկանի ինֆակտ, ինսուլտ, նույնն էլ հոգեբանական խնդիրներն են միայն կամքով չես հաղթահարի հաճախ, եթե հոգեբանի հետ հնարավոր է արագ հաղթահարել, իմաստ չունի տառապել և փորձել մենակով լուծել։

Mobirise

Հետո հիշեք ամենակարևորը դուք միակը չեք ով խնդիրներ ունի, միլիոնավոր մարդիկ աշխարհում ունեն ձեր նույն խնդրից և հաղթահարել են դրանք ժամանակին դիմելով համապատասխան մասնագետներին։ Ամենակարևորը մի կռվեք ձեր խնդրի հետ այլ ընկերացեք ձեր խնդրի հետ, եթե եկել է ուրեմն ինչ որ բանի համար է, կյանքի որակի մասին է և զարգացման ստիմուլ հաճախ։