free portfolio web templates

Հոգեբան, հոգեթերապևտ
Հայկ Բաղդյան

Mobirise

      Ողջույն, Ես՝ Հայկ Բաղդյանն եմ, մասնագիտությամբ՝ կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ։ ՈՒնիվերսալ մեթոդ փնտրելու ճանապարհին սկսեցի ուղիս հոգեբանությունից, այնուհետև սկսեցի զբաղվել յոգա և ռեյկի ուսմունքներով, հետո Նարեկաբուժյամբ և հասկացա, որ ունիվերսալ մեթոդ գոյություն չունի՝ պետք է ցուցաբերել կոմպլեքս և անհատական մոտեցում, քանի որ ամեն այցելու իր թերապիան է թելադրում։ Պետք է ձգտել բուժել միտքը, մարմինը և հոգին, իսկ դրա համար պետք է ներդաշնակություն գտնել ներսում, հաշտ լինել ինքն իր հետ, մարդկանց, բնության և աստծո՝ ոնց իրեն հասկանում եք։

Mobirise

2017թ-ից սկսած իրականացնում եմ անհատական հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա։ 2017թ-ից զբաղվում եմ նաև Նարեկաբուժությամբ,որպես հոգեբանական խնդիրների հաղթահարման միջոց։ 2019թ-ից անցկացնում եմ սեմինարներ Նարեկաբուժությունը որպես հոգեթերապիա և տագնապային խանգարումներ թեմաներով՝ համագործակցելով Այգ, Էլ Պի և այլ հոգեբանական կենտրոնների հետ։ 

Mobirise

2018 թթ-ին ավարտել եմ ԵՊՀ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի մագիստրատուրայի կլինիկական հոգեբանության բաժինը։ 2012-2016 թ․ ընդունվել և ավարտել եմ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետը։ Ունեմ մի շարք մասնագիտական վերապատրաստումներ ։

Mobirise

2018-2019թ մասնակցել եմ 4 փուլից բաղկացած Էքզիստենցիալ հոգեթերապիա ծրագրով վերապատրաստմանը ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնում։ Սերտիֆիկացվել եմ որպես էքզիստենցիալ թերապևտ ՝որպես խորհրդատու, որպես մահվան վախի, կորստի, վշտի, պատասխանատվություն և սահմանների, մեղքի զգացման և ազատության, կյանքի իմաստի և ասնիմաստության հետ աշխատելու մասնագետ։ Անցել եմ թերապևտիկ պրակտիկա և սուպերվիզիա։  

Սկսած 2017թ-ից մասնակցել եմ մի շարք վերապատրաստումների և որակավորումների այդ թվում՝ Արտ թերապիայի տեխնիկաներ գործնական դասընթացին ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում, Արխետիպային վերլու-ծության գործնական դասընթացին, ինքնազարգացման հոգեբանական սեմինարներին, Մանկան հոգեթերապիա գործնական դասընթացին, Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական հայեցակարգը սեմինարին, Գեշտալտ թերապիայի հիմունքներ գործնական դասընթացին, Կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիայի հիմունքներ և բազային տեխնիկաներ և Խմբային կոգնիտիվ վարքաբանական թերապիա դասընթացին։ Կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիայի շրջանակներում 172 ժ (3 մոդուլ): ՈՒնեմ ռեյկի ավանդական ուսմունքի 1 և 2 աստիճան։