Ես Հայկ Բաղդյանն եմ, մասնագիտությամբ կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ,
իրականացնում եմ հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա։
Աշխատում եմ Կոգնիտիվ վարքաբանական և Էքզիստենցիալ թերապիայի շրջանակներում, ինչպես նաև իրականացնում եմ մանկան հոգեթերապիա օգտագործելով արտ թերապևտիկ մեթոդներ։
Երկար տարիներ ուսումնասիրել եմ Նարեկաբուժությունը որպես հոգեբանական խնդիրների հաղթահարման միջոց։
Անքնության, սթրեսների, հոգեսոմատիկ դրսևորումների, վախերի, տրամադրության տատանումների և այլ խնդիրների դեպքում կարող եք գրանցվել Նարեկաբուժության սեանսի։
Հոգեթերապիան խորհուրդ է տրվում ՝ վախերի հաղթահարման, ինքնագնահատականի խնդիրների, տագնապայնության, կպչուն մտքերի, հարաբերությունների խնդիրների, անձնային աճի, տրամադրության հաճախակի տատանումների դեպքում, ինչպես նաև անքնության, սոմատիկ դրսևորումների՝ ստամոքսի ցավեր,սրտի հատվածում տհաճ դրսևորումներ,գլխացավեր՝ որոնք պայմանավորված չեն ֆիզոլոգիական խնդիրներով։